Հ.18 երթուղու վերջնակետը Մուշականից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց

15.02.2019

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.61 երթուղին սպասարկող ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով երթուղու գործունեությունը ս.թ. փետրվարի 18-ից կդադարեցվի: Նշված երթուղուց օգտվող Վարդաշեն թաղամասի որոշակի հատվածի (6-րդ, 9-րդ փողոցներ) բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղու վերջնակետը Մուշականից կտեղափոխվի Վարդաշենի 6-րդ փողոց (միկրոավտոբուսային հ.61 երթուղու վերջնակետ):
Միկրոավտոբուսային հ.61 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Լուսանկարներ