Հանդիպում-քննարկում՝ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային հանրակացարանային շենքի բնակիչների վերաբնակեցման խնդրով

06.07.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարայնություն ունեցող հանրակացարանային շենքի մի խումբ բնակիչների հետ: Ի դեպ, նշենք, որ շենքը վթարայնության 4-րդ աստիճան ստացել է 2016 թվականին: 

Հանդիպման ժամանակ քննարկվել են վերաբնակեցմանն առնչվող, մասնավորապես քաղաքապետարանի կողմից բնակիչներին առաջարկվող բնակարանների հետ կապված մի շարք հարցեր:
Եվս մեկ անգամ ընդգծելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման ու խնդրի կարգավորման առաջնահերթության գործում Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը՝ Վահե Նիկոյանը հույս է հայտնել, որ կազմակերպվող քննարկումներով կողմերը կգան ընդհանուր եզրահանգման և խնդիրը դրականորեն կլուծվի:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկներն առանձին և առավել մանրամասն քննարկել առաջիկա հանդիպումների ընթացքում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին