Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ

10.04.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բոլոր վարչություններին, օպերատիվ ծառայություններին, ինչպես նաև Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգման ու սանմաքրման աշխատանքները և կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքը պահպանելու նպատակով, նախատեսված է ոստիկանության հետ համատեղ սահմանել հատուկ հսկողություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին