Հանրային բաց լսումով ամփոփվել են Երևանի 2019թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները

21.02.2020

Երևանի քաղաքապետի 05.02.2020թ. հ.318-Ա որոշման համաձայն` Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am, Իրավական ակտերի միասնական հրապարակման www.e-draft.am կայքում և «Առավոտ» օրաթերթում հրապարակվել և միաժամանակ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում փակցվել են հանրային քննարկումների հրավերները, համաձայն որոնց «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» և «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ ս.թ. փետրվարի 6-ից մինչև փետրվարի 21-ը կազմակերպվել են հանրային քննարկումներ՝ հանրային բաց լսումների եղանակով:

Հանրային քննարկումների հրավերով սահմանված ժամկետում փետրվարի 21-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում նախագծերի վերաբերյալ կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցելու նպատակով դիմում է ներկայացրել 1 անձ:
Սահմանված ժամկետում Իրավական ակտերի միասնական հրապարակման https://www.e-draft.am կայքով նախագծերի վերաբերյալ հարցադրումներ չեն ներկայացվել:

 

 

Լուսանկարներ