Հասարակական տրանսպորտի ծառայությունների որակի ուսումնասիրմանն աջակցում են նաև վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները

17.09.2014

Մայրաքաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտում քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և «Երևանտրանս» ՓԲԸ համապատասխան բաժնի ստուգայցերից զատ, այսուհետ պարբերական դիտարկումներ կիրականացնեն նաև վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները: Երևանի քաղաքապետի հանձնարարականի շրջանակում սեպտեմբերի սկզբին ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում շահագործվող շուրջ 60 տրանսպորտային միջոցներում նման դիտարկումներ են իրականացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները: Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Դիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ին` արձանագրված թերությունները ուսումնասիրելու և դրանք վերացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ