ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ամենամյա ցուցահանդես

10.12.2019

Հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունում տեղի է ունեցել հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են «Փյունիկ» միության անդամները, «Ունիսոն» հասարակական կազմակերպության երգչախումբը, պարալիմպիկ մարզաձևերի ներկայացուցիչ-մարզիկները և հաշմանդամություն ունեցող անհատ կատարողներ։ Միջոցառման համատեքստում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը, որի նպատակը հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիների ստեղծագործական ունակությունները ներկայացնելն ու այդ կերպ նրանց հասարակության մեջ ներգրավելուն նպաստելն էր: 

Միջոցառման մասնակիցներից 50-ը պարգևատրվել են պատվոգրերով։

x

Alternative content

Get Adobe Flash player