«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայրաքաղաքի վարչական շրջաններում նորերով է փոխարինում հին հենասյուները

27.08.2014

Մայրաքաղաքի վարչական շրջաններում անխափան էներգամատակարարման  ապահովման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ընկերությունը 2014 թվականի ծրագրի շրջանակում շարունակում է նոր հենասյուների տեղադրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես կատարված գույքագրման և ըստ այդմ կազմված ցանկի հիման վրա:  Հարկ է նշել, որ հիմնականում փոխարինվում են պիտանելիության ժամկետները սպառած, վնասված կամ վթարային հենասյուները:  Ընկերության կողմից տարեսկզբից մինչև օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել 245 հենասյուն: Թվով 71 հենասյուն փոխվել է Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում` «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի կողմից:  «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղն էլ նմանատիպ աշխատանքներ է իրականացրել   Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Նոր Նորք վարչական շրջաններում`փոխարինելով  73 հենասյուն: Եվս 101 հենասյուն է տեղադրվել  «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի կողմից` Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում: Մինչև տարեկան ծրագրի ավարտը միայն Կենտրոն վարչական շրջանում նոր հենասյուների թիվը կհասնի 139-ի: Աշխատանքները կկրեն պարբերական բնույթ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Լուսանկարներ