Հայկ Մարության. «Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի Այգեպարի մանկապարտեզը»

16.07.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Մարությանը երևանցիների անունից պատրաստակամություն է հայտնել՝ հնարավոր աջակցություն մատուցելու Տավուշի սահմանապահ ժողովրդին: «Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգվի հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը», - տեղեկացրել է Հայկ Մարությանը ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Լուսանկարներ