Հայկ Մարությանը միացել է Երևանի օրը նշող քաղաքացիներին

19.10.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Էրեբունի վարչական շրջան և միացել Երևանի ծննդյան օրը նշող քաղաքի բնակիչներին: Այս տարի տոնական միջոցառումներն ապակենտրոնացված են և ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները: «Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան ժամը 19:00-ից և կշարունակվեն մինչ 22:00-ն: Վարչական շրջաններում կլինեն երաժշտական ամենատարբեր ոճերի համերգներ: Մինչ այդ, տոնի անմիջական մասնակիցն են դարձել համայնքային ենթակայության մարզամշակութային օջախների սաները: Տոնական միջոցառումները մայրաքաղաքում կամփոփվեն ժամը 22.00-ին. Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:

 

 

Տեսանյութ

Հայկ Մարությանը միացել է Երևանի օրը նշող քաղաքացիներին