ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

23.02.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: 

 

Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ արձանագրել է, որ Երևանի և Չինաստանի մի շարք քաղաքների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել քաղաքային մի շարք ենթակառուցվածքների զարգացման գործում չինական կողմի ցուցաբերած աջակցության համար և նշել, որ քաղաքը բաց է՝ քննարկելու փոխգործակցության խորացումը տարբեր բնագավառներում, այդ թվում՝ հանրային տրանսպորտի բարեփոխումների:

 

Իր հերթին դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության ընթացքում նպաստելու Երևանի և Չինաստանի քաղաքների միջև համագործակցության կայուն զարգացմանը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x