Հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

19.10.2017

Հարգելի համաքաղաքացիներ,

Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի ընթացքում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները: 
Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ