Հորդորում ենք զե՛րծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց

27.09.2017

Տպագիր լրատվամիջոցներից մեկն այսօր ակնհայտ սուտ տեղեկատվություն է հրապարակել՝ նշելով, թե Երևանի քաղաքապետարանն ընդհանուրը 580 հազար 800 դրամ արժեքով գնել է 4 հատ «Արենի» կոնյակ: Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում (http://gnumner.am) հրապարակված սույն գնման արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ հստակ գրված է. ««Արենի» հուշանվերի ձեռքբերում /գինու բաժակներ սպիտակ օնիքսից լատունով, բարձրությունը 19.2 սմ, տրամագիծը 7.2 սմ, քաշը մեկ բաժակի՝ 390 գր:/»:

Ձեռնպահ մնալով ենթադրություններից, թե ի՞նչ նպատակով է լրատվամիջոցը վերոնշյալ գինու բաժակները ներկայացրել որպես կոնյակ, այնուամենայնիվ բոլորին հորդորում ենք զե՛րծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ