Հունիսի 25-ից հուլիսի 24-ը Ձորափի փողոցում երթևեկը կկազմակերպվի էներգամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքներին զուգահեռ

25.06.2019

Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի Ձորափի փողոցի հհ.40, 70/1, 70/2, 72, նույն փողոցի Ուրուգվայի հրապարակում և Պարոնյան փողոց հ.40 հասցեների էներգամատակարարման հանգույցի արդիականացման նպատակով հունիսի 25-ից մինչև հուլիսի 24-ը տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

 

 

Լուսանկարներ