Հրավիրում ենք «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոն»-ում աշխատելու

22.05.2018

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը հրավիրում է երիտասարդ տղաների և աղջիկների՝ «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվության աջակցության և սպասարկման կենտրոն»-ում աշխատելու համար:
Ներկայացվող պահանջներն են.
- հայերենի, անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի գերազանց իմացություն,
- այցելուների և հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններ,
- զբոսաշրջային և սպասարկման ոլորտում կամավորական գործունեության փորձ։
Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։ Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 25-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին, էլ.հասցե՝ infocenter@yerevan.am, հեռ.՝ /011/ 514-230:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին

Լուսանկարներ