Քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին

15.04.2021

Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 14-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:


Նշենք, որ Արցախ կատարած այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին քաղաքապետ Մարությանը հանձնարարել է մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա ծրագիրը։

Լուսանկարներ