Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

24.05.2019

Մայիսի 24-ին մայրաքաղաքի բոլոր դպրոցներում հնչել է վերջին զանգն ու կազմակերպվել են «Վերջին դաս»-ի միջոցառումներ: Երևանի 108 միջնակարգ դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Շրջանավարտներն ամփոփում են 12-ամյա իրենց անցած ուղին ու շնորհակալություն հայտնում ուսուցիչներին՝ հոգատարության ու փոխանցած գիտելիքի համար:
Քաղաքապետ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել ձեռքբերումներ ու խորհուրդ տվել կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվել արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որոնք սերմանել են նրանց ուսուցիչները:

Տեսանյութ

Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը
Տեսնել ավելին