ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընտանիքի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին

23.03.2019

Մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին Երևանի քաղաքապետը մասնակցել է ընտանիքի հետ: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին միացած բոլոր բնակիչներին և ընդգծել, որ մաքուր քաղաք ունենալու համար կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը: 

«Բավականին ակտիվ է բնակչությունը, ինչն իսկապես ոգևորիչ է: Այն բնակիչը, որը երբևիցե մասնակցել է մի շաբաթօրյակի, իրեն երբեք թույլ չի տա ավել բան գցել աղբամանից դուրս: Մենք գիտակցում ենք և սկսում ենք գիտակցել, որ սա մեր քաղաքն է, և եթե մենք ինքներս մաքուր չպահենք մեր քաղաքը, ապա աշխարհում չկա այդպիսի մի ընկերություն, որը կարող է անընդհատ մաքուր պահել քաղաքը, եթե մենք կողքից աղտոտենք: Շաբաթօրյակը նաև լավ առիթ է շփվելու ընտանիքի հետ, ինչպես, օրինակ, ես՝ առիթն օգտագործում եմ: Երեխաներիցս մեկն իր դասընկերների հետ է շաբաթօրյակի, մյուսն էլ դասի է, կվերջացնի և կմիանա մեզ»,- նշում է քաղաքապետը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player