Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Կրասնոդարի քաղաքապետի տեղակալին

13.10.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Կրասնոդարի քաղաքապետի տեղակալ Անդրեյ Վասիլենկոյին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար ու համոզմունք է հայտնել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա երկու քաղաքների միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում:
Կրասնոդարի քաղաքապետի տեղակալ Անդրեյ Վասիլենկոն իր հերթին նախ շնորհավորել է Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա նաև ընդգծել, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է մեծ շուքով նշել Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը և Կրասնոդար քաղաքի պատվիրակությանը սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան և դառնալ տոնական միջոցառումների մասնակիցը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ