Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է գիշերային տոնական Երևանում

14.10.2017

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկած տոնական միջոցառումները շարունակվել են մինչ ուշ գիշեր: Գիշերային Երևանում տոնախմբող քաղաքացիներին միացել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Քաղաքապետը շրջել է տոնական բեմահարթակների վերածված մայրաքաղաքի փոքր կենտրոնում, հետևել միջոցառումների ընթացքին ու շնորհավորել երևանցիներին:
Երևանցիներով ու մայրաքաղաքի հյուրերով լի փողոցները մեկ անգամ ևս փաստում էին, որ Երևանի ծննդյան օրն իսկապես սպասված ու սիրված տոն է բոլորի համար: Տոնական օրվա շրջանակում, հազարամյակների պատմություն ունեցող Սիրո քաղաք Երևանը հերթական անգամ տեսավ ու զգաց իր բնակիչների սերն ու հոգատարությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ