ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ ուժեղացնում է հսկողությունը ապօրինի շինաղբավայրերի մոտ

19.07.2019

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացնում շինաղբի ապօրինի կուտակման վայրերի մոտ: Այսօր վաղ առավոտից արգելվել է մուտքը Շենգավիթի Ներքին Չարբախ թաղամասի տարածքում ձևավորված անօրինական աղբավայր: Բոլոր վարորդները զգուշացվել են և ուղղորդվել դեպի Նուբարաշենի աղբավայր: 

«Բոլոր այս հողատարածքները համայնքային սեփականության են, որտեղ ինքնակամ, օրենքի կոպիտ խախտումներով մարդիկ հիմնել են շինարարական աղբավայր: Շաբաթվա ընթացքում հարյուրավոր մեքենաներ մտնում են այստեղ և ամբողջ տարածքը լցվում է շինաղբով: Այս երևույթն ունի կազմակերպիչ, կան հսկիչներ, որոնք մեքենաներն ուղղորդում են այստեղ: Մայրաքաղաքում կա նման 6 մշտական վայր: Խնդիրը լուծելու համար անցնելու ենք կոշտ մեթոդների, ընդհուպ մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն»,-նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը և ընդգծել, որ բոլոր հասցեներում սահմանվելու է մշտական հսկողություն:
Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս շինարարական աղբ տեղափոխող բոլոր մեքենաների վարորդներին տեղեկացնում և հիշեցնում է, որ շինաղբի համար նախատեսված միակ օրինական վայրը Նուբարաշենի աղբավայրն է:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player