ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետարանում հյուրընկալել են «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի կինոգործիչներին

11.07.2019

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի անդամները և փառատոնի հյուրերը հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Կարևորելով փառատոնի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ այն Երևանի ամենանշանակալից մշակութային միջոցառումներից մեկն է:

«Երևանցիները երկարուձիգ ամիսներ առանձին հուզմունքով են պատրաստվում հուլիսյան այս տաք օրերին: Տարբեր սերունդների կինոսիրողները փառատոնի մեկնարկից շաբաթներ առաջ արդեն ծանոթացել են ծրագրին, կազմել են իրենց նախասիրությունների ցանկը և հիմա վայելում են կինեմատոգրաֆի այն հզոր մթնոլորտն ու նուրբ հմայքը, որ տալիս է այս փառատոնը մեր քաղաքին»,-նշել է քաղաքապետը:
«Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի կապակցությամբ Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար կինոգործիչ Քերեն Արիկիանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Միջազգային կինոփառատոնն այս տարի աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ. կցուցադրվեն մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player