Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ

11.12.2018

Հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերով քաղաքացիներն այսօր ընդունելության էին եկել ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի մոտ: Պատասխանելով բնակիչների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է քաղաքապետարանի ծրագրերն ու անելիքները: Տիգրան Վիրաբյանը նշել է, որ ըստ ոլորտների առաջիկա տարիներին կիրականացվեն հետևողական աշխատանքներ, որոնք իրենց հերթին լուծումներ կտան ընդունելության շրջանակում բարձրացված շատ խնդիրների: Որոշ քաղաքացիներ մի շարք ծրագրերի վերաբերյալ նաև իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել: 

Լուսանկարներ