ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Քաղաքը» խորագրով գեղարվեստական կապ՝ հնի ու նորի միջև

09.10.2014

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահներում Երևանի տոնին ընդառաջ խորհրդանշական ցուցահանդեսներ են բացվել։ Սրահներից մեկում թանգարանի ֆոնդերում պահվող կտավներ են՝ 20-րդ դարասկզբի նկարիչներ Վահրամ Գաֆեսճյանի, Գևորգ Հովսեփյանի, Արարատ Ղարիբյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Լևոն Հակոբյանի. Երևանի 1930-ականների համայնապատկերներն են՝ 35 աշխատանք: Մյուս սրահում մերօրյա Երևանն է՝ քաղաքանկարի ժանրի նկարիչ Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը «Քաղաքը» խորագրով 32 քաղաքային պատկեր է ներկայացնում։ 

Պետո Պողոսյանը հայաստանյան, իսկ միջազգային ցուցահանդեսներում ու մրցույթներում հաղթանակների շնորհիվ նաև աշխարհի շատ քաղաքների արվեստասերներին հայտնի է ջրաներկ աշխատանքներով, որոնցում արդի քաղաքի, մասնավորապես, Երևանի կյանքն է, մայրաքաղաքային մթնոլորտը, երևանյան տրամադրությունը՝ տարբեր դիտանկյուններից։
«Քաղաքի լարման կետերն եմ դուրս բերում ու մատուցում նկարչությամբ»,- բնութագրել է նկարիչը։
«Քաղաքը» Պետո Պողոսյանի 7-րդ անհատական ցուցահանդեսն է։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 9-ը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x