Քննարկվել են Երևանի և Կալիֆորնիայի քաղաքների միջև գործնական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

15.10.2019

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ: Կարևորելով համագործակցության ընդլայնումը Կալիֆորնիայի քաղաքների հետ՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայազգի գործիչներն իրենց հերթին կնպաստեն երկուստեք կապերի ամրապնդմանն ու գործնական ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ադրին Նազարյանը և Փոլ Քրիքորյանն իրենց հերթին նշել են, որ հայկական ակտիվ համայնքի առկայությունը ԱՄՆ հայաշատ նահանգում գործակցության լայն դաշտ է բացում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մի շարք ուղղություններով: Մասնավորապես կարևորվել է տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացումն ու ներդրումների ներգրավումը: 

Լուսանկարներ