Կանաչապատման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով օգտագործվել է կենսահումուս

18.09.2014

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջին անգամ օգտագործվել է կենսահումուս, որը խթանում է տնկիների լիարժեք աճն ու կպչողականությունը: Կենսահումուսն օգտագործվել է Իսակովի պողոտա-Լենինգրադյան, Ազատության, Թևոսյան, Դավիթ-Բեկ, Սարալանջ, Դավիթ Անհաղթ և այլ հասցեների, ինչպես նաև Դավթաշենի կամրջի շրջակայքի ծառերը սնուցելու նպատակով: Այս ամենի հիմքում նաև տնկիների դեկորատիվ տեսքի ձևավորումն ու առողջ աճն ապահովելն է։ Ներկայում զուգահեռաբար ընթացքի մեջ է ծառերի կրապատումը, ինչի արդյունքում վերանում են միջատներն ու գեղեցիկ տեսք է հաղորդվում բնամասերին: Աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 15-ը։ Հիշեցնենք նաև, որ մայրաքաղաքում այս տարվա ընթացքում ստեղծվել է շուրջ 22 կմ երկարությամբ ոռոգման ցանց։ Դրա հետ մեկտեղ, հետագայում նախատեսվում է պոմպերի միջոցով ոռոգման համակարգը սնուցել խորքային հորերի ջրային պաշարներից: Նոյեմբերի մեկից էլ մայրաքաղաքում կմեկնարկեն աշնանային ծառատնկման աշխատանքները: Նախատեսվում է տնկել շուրջ 15 000 ծառ և 20 000 վարդի թուփ։ Տնկվող ծառերի տեսականու կազմի մեջ առավելությունը տրվելու է սոսի, կաղնի, թխկենի և արոսենի տեսակներին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ