«Խոնարհվում ենք ձեր առաջ, շնորհակալ ենք ձեզ». քաղաքապետ Մարությանը տեսակցել է Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին
29.09.2020
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Արմենիա» բժշկական կենտրոն, տեսակցել Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողներին։ Բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Վիրաբ Աղաբեկյանը քաղաքապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:
Հայկ Մարությանը զրուցել է զինծառայողների հետ, շուտափույթ ապաքինում մաղթել նրանց և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: