Մաքրվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանները

20.08.2014

Վարչական բոլոր շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանների մաքրման աշխատանքներ:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ավելի քան 1000 վերելակի հորան: Նշենք, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 4551 վերելակ կա:
Աշխատանքները կազմակերպվում են համատիրությունների ուժերով: Վերելակների հորանների մաքրման աշխատանքները շարունակական են և, սահմանված ժամանակացույցի համաձայն, պարբերաբար իրականացվում են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ