Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ձմեռային աշխատակարգի

17.10.2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, Մետրոպոլիտենի կայարաններից քաղաք դուրս եկող մուտքերի մոտ և հարակից տարածքներում շարունակվում են բարեկարգման և վերակառուցման աշխատանքները: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել մշտական հսկողության տակ` զուգահեռաբար վերահսկելով նաև վերոնշյալ տարածքների սանիտարական վիճակը:
«Երքաղլույս» ընկերությանն էլ հանձնարարվել է անցում կատարել արտաքին լուսավորության ձմեռային աշխատակարգի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ