Մայրաքաղաքի կանաչ գոտիներում ընթանում են խոտհնձի աշխատանքները

17.09.2014

Մայիսի 15-ից մայրաքաղաքի վարչական շրջանների բակային տարածքներում, զբոսայգիներում, պուրակներում, ճանապարհներին հարակից ու կանաչ այլ գոտիներում ընթացող խոտհնձի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գործընթացը պատշաճ կազմակերպելու համար բոլոր վարչական շրջանների կանաչապատման ընկերություններն ապահովված են խոտհնձիչ մեքենաներով։ Շուրջ 1000 խոտհնձիչներ էլ տրամադրվել են բուժհաստատություններին, դպրոցներին, մանկապարտեզներին` հարակից տարածքի խոտհունձը կազմակերպելու համար: Համաձայն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ անկախ պատկանելությունից, խոտհունձ է իրականացվում թե ընդհանուր, թե սահմանափակ օգտագործման կանաչ տարածքներում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ