Մայրաքաղաքի որոշ հատվածներում ընթանում են ագրոկանոններով նախատեսված կանաչ էտի աշխատանքները

27.08.2014

Հունիս ամսից մինչև հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ագրոկանոնների համաձայն թույլատրվում է իրականացնել այսպես կոչված ծառերի կանաչ էտը: Այս գործընթացի հիմնական նպատակը ծառերի առողջ աճի, դեկորատիվ տեսքի և սաղարթի ձևավորումն է`միաժամանակ հեռացնելով ավելորդ, հիվանդ կամ չորացած ճյուղերը: Սաղարթի ձևավորման արդյունքում նաև ապահովվում է հետիոտնի համար անարգել անցուդարձը, քանի որ հեռացվում են կախված, ինչպես նաև լուսացույցների ու ճանապարհային նշանների տեսանելիությանը խոչընդոտող ճյուղերը: Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում էլ սահմանվածի համաձայն կընթանա աշնանային էտը, որը, հաշվի առնելով սուղ ժամկետները, ծավալով ավելի փոքր կլինի, քան գարնանայինը: 2014 թվականի գարնանային ծառաէտման ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում էտվել է շուրջ 22000 ծառ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ