Մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ձևավորվել է գեղարվեստական լուսավորությամբ

14.02.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հաշվի առնելով բազմաթիվ երևանցիների առաջարկություններն ու նաև եկեղեցու սպասավորների խնդրանքը, հաստատված նախագծի համաձայն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովվել է գեղարվեստական լուսավորությամբ: 

Այժմ արդեն եկեղեցին իր ողջ հմայքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է նաև գիշերային ժամերին: 

Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ