Մայրաքաղաքի վարչական շրջաններում 2014 թվականին կկահավորվի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ

21.08.2014

Ընդառաջելով ֆուտբոլ մարզաձևը նախընտրող փոքրիկ երևանցիների խնդրանքին,  Երևանի քաղաքապետարանը  այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ: Դրանցից երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում: Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11 –ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է: Դավթաշեն և Ավան վարչական շրջաններում մինի ֆուտբոլի խաղադաշտերն արդեն հանձնվել են շահագործման, ընդ որում ` անհրաժեշտ մարզագույքով, ենթակառուցվածքներով ու արտաքին լուսավորության համակարգերով: Զուգահեռաբար այժմ ընթանում են նախորդ տարիներին կառուցված խաղադաշտերի ընթացիկ նորոգման, այդ թվում նաև արհեստական խոտածածկի փոխարինման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ