Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է վթարային շքապատշգամբների նորոգման 2014 թվականի ծրագիրը

31.10.2014

Հունիս ամսից մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում մեկնարկել էին վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: Այս ընթացքում նորոգվել է թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ: Ցանկում ներառվել էին այն բազմաբնակարանները, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ էր: Ընդ որում, յուրաքանչյուր շքապատշգամբ նորոգվել է նախապես հաստատված առանձին նախագծերով: Հիշեցնենք, որ շքապատշգամբները, որպես սեփականության մի մաս, ըստ էության, պետք է նորոգեն սեփականատերերը, սակայն, որպես բարի կամքի դրսևորում, հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը բավական ծախսատար է, նաև տվյալ բնակարանների բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ միջոցներ են հատկացվել այս ծրագիրն իրականացնելու համար: Ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի նաև 2015 թվականին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ