Մայրաքաղաքում ընթանում են նոր ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներ

23.04.2014

Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014 թվականի ծրագրի շրջանակում մեկնարկել են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Այս տարի նախատեսվում է ոռոգման համակարգն ընդլայնել 22 կիլոմետրով։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից։

Ներկայում ընթացքում են խողովակների տեղադրման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ուժերով տարվա ընթացքում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև առկա ցանցի վնասված հատվածները։
Կանաչ տարածքների պահպանման, ինչպես նաև նորերի ստեղծման համար ոռոգման նոր համակարգերի անցկացումը կենսական նշանակություն ունեցող ծրագիր է, որը տարեցտարի առավել ընդգրկուն է դառնում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ