Մայրաքաղաքում ինքնակամ կառուցապատման ցանկացած դրսևորում դատապարտված է քանդման և վարչական տույժերի

24.10.2014

Հոկտեմբերի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում  մայրաքաղաքում ապօրինի շինարարության  և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ  հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 12 հասցեներում  կատարվել են քանդման աշխատանքներ: Այս աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել  շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ