Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

19.01.2021

Այսօր վաղ առավոտից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակիցներն ամբողջությամբ ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում: 

Գործի է դրվել համայնքային հիմնարկի 51 հատուկ տեխնիկան:
Ձնամաքրման գործին ներգրավված են նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
Աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ամառային անվադողերով ավտոմեքենաները դժվարություններ են առաջացնում ձնամաքրող տեխնիկայի և մեքենաների երթևեկության համար։

Տեսանյութ

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները