Մեկնարկել է «Իմ ֆինանսական ամիս» ծրագիրը

12.04.2019

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ մեկնարկել է 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը: 

Ծրագրի համար մշակված հատուկ երթուղով ֆինանսական և բանկային ոլորտի ուսանողները, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված աշակերտներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն շրջելու «Երևան սիթի տուր» երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով և ծանոթանալու մայրաքաղաքի ֆինանսական կառույցներին և դրանց գործունեությանը:
Ապրիլի 4-ից մայիսի 8-ը կկազմակերպվի 5 շրջագայություն:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարության (ՖԿԱՌ) հանձնաժողովի անդամ, տարիներ շարունակ ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ-ում ՖԿԱՌ-ի աշխատանքներին՝ ունենալով իր ներդրումը ֆինանսական կրթման ծրագրերում:

Լուսանկարներ