Մեկնարկում է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երկշաբաթյա դասընթացների ծրագիրը

05.06.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը ս.թ հունիսի 17-30-ը կազմակերպում է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» խորագիրը կրող երկշաբաթյա վերապատրաստման դասընթացների անվճար ծրագիրը՝ զբոսաշրջության ոլորտում սովորող և ոլորտով հետաքրքրվող անձանց համար: Ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում Երևանի պատմամշակութային ժառանգության մասին ճշգրիտ տեղեկատվություն, Երևանի մասին ճանաչողական գիտելիքներ տալը, դրանց ամրապնդումն ու տարածումը, ինչպես նաև զբոսաշրջիկների համար տեղեկատվությունն ավելի մատչելի դարձնելը: Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կամավոր հիմունքներով աշխատելու են Երևանի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում՝ օգտակար լինելով մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկներին:

Դասընթացներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանում և քաղաքի դիտարժան վայրերում: Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:
Մասնակիցների գրանցման վերջնաժամկետը ս.թ հունիսի 12-ն է: Նշենք, որ տեղերը խիստ սահմանափակ են:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկություների համար կարող եք դիմել աշխատակազմի տուրիզմի բաժին՝ (011) 514-230 հեռախոսահամարով կամ էլ. փոստով՝ tourism@yerevan.am:

Գրանցման համար հետևել հղմանը:

Լուսանկարներ