ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Լավ լուր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

01.06.2020

Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին:

Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված:
Ի դեմս նրա՝ մեր բոլոր մանուկներին մաղթում եմ անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ:
Իսկ մենք՝ մեծահասակներս, կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան։
Շնորհավորում եմ։

 

Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player