Նոր մատուռի օրհնության կարգ՝ Արաբկիր վարչական շրջանում

16.12.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Արաբկիր» զբոսայգու հարևանությամբ նոր կառուցված մատուռի օրհնության և անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Մատուռի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը նախաձեռնել և իրականացրել է Երևանի բնակիչ Արամ Մարգարյանը՝ ընկերների և եղբայրների հետ միասին: Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել է մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել է Սուրբ Աստվածածնի անունով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Նոր մատուռի օրհնության կարգ՝ Արաբկիր վարչական շրջանում
Տեսնել ավելին