Նոր ուսումնական տարվան ընդառաջ կարգաբերվում են քաղաքապետարանի դպրոցներում առկա կոմունալ բնույթի խնդիրները

28.08.2014

Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ: Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաև  էներգամատակարարման մալուխագծերը: Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաև լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին առաջացել Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի դպրոցներում, որոնցից մեծ մասում այսօրվա դրությամբ թերությունները շտկվել են: Մեկ-երկու կրթօջախներում էլ այդ աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև ուսումնական տարվա մեկնարկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ