Ուրախ երիտասարդական դիսկոտեկ՝ Ազատության հրապարակում

14.10.2017

«Էրեբունի-Երևան 2799» ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակվել են մինչև ուշ երեկո: Ազատության հրապարակը վերածվել էր բացօթյա մեծ պարահրապարակի, որտեղ կազմակերպվել է երիտասարդական դիսկոտեկ:

Բեմահարթակից Dj Դեյլը պարային և ուրախ երաժշտություն է ապահովել բոլոր ներկաների համար: Հատկանշական է, որ երիտասարդների հետ կողք-կողքի պարել և ուրախ ժամանց են անցկացրել նաև բազմաթիվ մեծահասակներ, ովքեր խոստովանել են, որ սա մեկ երեկոյով երիտասարդանալու և առօրյա հոգսերը մոռանալու հրաշալի առիթ էր:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ