ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Փոխքաղաքապետ Վիրաբյանը ներկայացրել է հանրակրթության վարչության նոր ղեկավարին

16.09.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության դպրոցների տնօրեններին է ներկայացրել հանրակրթության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանին:

Փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Աննա Ստեփանյանին՝ համատեղ աշխատանքի համար: Ներկայացնելով վարչության նոր ղեկավարին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է.
«Պահպանելով խնդիրների լուծման հիմնական ուղիները՝ կկարողանանք գործընկերային մթնոլորտում նոր ճանապարհ բացել մեզ համար: Անմիջական ղեկավարի ինստիտուտի կայացումը քաղաքային իշխանության աշխատանքային մոտեցումների կարևորագույն հիմնաքարն է, որը մենք դրել ենք: Ես ուզում եմ, որ դուք դիտարկեք վարչության պետին որպես հարցերի ուղիղ հասցեատիրոջ և վերջնական որոշում կայացնող»,- դիմելով դպրոցի տնօրեններին նշել է փոխքաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ համատեղ ուժերով փորձելու է խնդիրներին տալ համակարգային լուծումներ, որոնք աշխատանքը կդարձնեն առավել արդյունավետ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player