ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«ՊանԱրմենիան էքսպո 2017»-ում ներկայացվել է Երևան քաղաքի ներդրումային առաջարկների փաթեթը

06.10.2017

Երևանում բացվել է «ՊանԱրմենիան էքսպո 2017» առևտրաարդյունաբերական միջազգային ցուցահանդեսը, որը հերթական անգամ անց է կացվում մայրաքաղաքի հիմնադրման տոնի՝ «Էրեբունի-Երևան» միջոցառումների շրջանակում: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մասնակիցներին և հյուրերին ողջունել և շնորհավորել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս ցուցահանդեսը, որին մասնակցում և իրենց ապրանքներն ու ծառայություններն են ներկայացնում հայկական և արտերկրի ընկերություններ, նաև լավ առիթ է Երևան այցելած հյուրերին մայրաքաղաքի ներդրումային միջավայրը, առավելություններն ու զարգացման տեմպերը ներկայացնելու, ինչպես նաև երևանյան ջերմությունն ու հյուրընկալությունը վայելելու համար:
Առանձին տաղավարով ցուցահանդեսին ներկայացել է նաև Երևանի քաղաքապետարանը, որը «ՊանԱրմենիան էքսպո 2017»-ի այցելուներին ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները՝ քաղաքաշինության, երթևեկության բարելավման, զբոսաշրջության զարգացման, մշակութային ժառանգության պահպանման և արդիականացման, բնապահպանության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

Հարկ է նշել, որ միջազգային ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player