Ռոք համերգ՝ Ազատության հրապարակում

14.10.2017

«Էրեբունի-Երևան 2799»-ի տոնական մթնոլորտը երեկոյան, ավանդույթի համաձայն, տեղափոխվել է համերգային հարթակներ: 

Օրվա ընթացքում մարզական միջոցառումներով հագեցած Ազատության հրապարակում երեկոյան տարածվել է ռոքի վարակիչ տրամադրությունը: Այս տարի բեմահարթակում էին հայաստանյան հայտնի ու սիրված «Դոգմա», «Նեմռա» և «Միկա Աելիան» ռոք խմբերը:
Ռոքի սիրահարները հայտնել են իրենց տպավորությունները և ընդգծել, որ մայրաքաղաքի ծննդյան ևս մեկ օր դարձել է գունառատ ու իրապես փոխանցել այս տարվա բոլոր կարգախոսները՝ տե՛ս, լսի՛ր, զգա՛ և սիրի՛ր Երևանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին