Սանմաքրման լայնածավալ աշխատանքներ` Հաղթանակի զբոսայգում
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում ներառվել է նաև Հաղթանակի զբոսայգու տարածքը: Մինչ գործընթացի մեկնարկը, բոլոր մասնակիցներին բաժանվել են աղբահավաք պարկեր, բահեր, փոցխեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Առավոտյան մեկնարկած աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմերի ներկայացուցիչների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցների ուժերով: Սանմաքրման ընթացքում զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիները և հանրային օգտագործման այլ տարածքները պատշաճ տեսք են ստացել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն