Սեմինար-դասընթացներ Մարտունիում՝ հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների համար
21.10.2019
Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակում այսօր Մարտունիում սեմինար-դասընթացներ են կազմակերպվել հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների համար: Առաջադեմ փորձն ու գիտելիքները տեղի մասնագետներին փոխանցել են Երևանի դպրոցների և նախակրթարանների ղեկավարները: