Սեմինար՝ ծնողավարման հմտությունների թեմայով

01.04.2019

Մարտի 29-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր սեմինար՝ ծնողավարման հմտությունների թեմայով, խնամակալական ընտանիքների համար: Միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների բնակիչ-խնամակալներ, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամներ: Սեմինարի նպատակն էր խնամակալ-երեխա փոխհարաբերությունների, ծնողավարման հիմնական սկզբունքների, տարիքային առանձնահատկությունների ուսումնասիրությունն և վերլուծությունը:

Լուսանկարներ