Շքեղ հրավառությամբ ազդարարվել է Երևանի համար հոբելյանական 2018 թվականի մեկնարկը

01.01.2018

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրով 2017 թվականի վերջին օրը՝ ժամը 22:00-ին, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Նոր տարվա գիշերը» խորագրով համերգային ծրագիրը: Մինչև ուշ գիշեր մայրաքաղաքի գլխավոր տոնածառի տակ երևանցիներն ու զբոսաշրջիկները վայելել են հայտնի կատարողների երգերն ու պարել դիսկոտեկի խելահեղ ռիթմերի ներքո:

Ուղիղ կեսգիշերին ավանդական շքեղ հրավառությունը լուսավորել է Երևանի երկինքը, որով և ազդարարվել է մայրաքաղաքի համար հոբելյանական՝ հիմնադրման 2800-ամյակն ամբողջացնող 2018 թվականի մեկնարկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին