«Սիրիր Երևանը». ջազ համերգ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

14.10.2017

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի առիթով Երևանի քաղաքապետարանի հերթական անակնկալը նվիրված էր ջազ երաժշտության սիրահարներին: «Սիրիր Երևանը» խորագիրը կրող ջազ համերգն այս տարի անցկացվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Երեկոյի ընթացքում Երվանդ Երզնկյանի նվագախմբի նվագակցությամբ հանդիսատեսի համար ելույթներ են ունեցել հայկական ջազի մի շարք ներկայացուցիչներ:

Համերգային ծրագիրը համախմբել է ոչ միայն ջազի սիրահարներին, այլև բազմաթիվ անցորդների, ովքեր չեն կարողացել անտարբեր անցնել ջազային դյութիչ ելևէջների կողքով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին